Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Սեքսը հղիության վերջին շրջանում

Սեքսը հղիության վերջին շրջանում

Հղիության երրորդ եռամսյակը նոր հոգսերի ժամանակ է: Այս շրջանում ծնողները ակտիվորեն սկսում են գնել փոքրիկի համար բոլոր անհրաժեշտ իրերը: Կնոջ մոտ սրվում են մայրական բնազդներ` նա ծախսում է իր բոլոր ուժերը բնակարանի ձևափոխման, փոքրիկի սենյակի պատրաստության վրա: Մեկը այս շրջանում աշխույժ ընտրում է ծննդատուն, մյուսը ստորագրում է ծննդաբերության պայմանագիր: Փոքրիկը ակտիվորեն մեծանում է ինչը դժվարություններ է պատճառում կնոջը: Մեծանալով փոքրիկը ճնշում է գործադրում կնոջ ներքին օրգանների վրա, ինչի հետևանքով մայրիկը կարող է այրուցքով տառապել:

 

Սակայն այս շրջանում ևս կինը ցանկանում է իրեն կին զգալ` սիրելի և ցանկալի: Շատերին հուզում է այն հարցը` թույլատրելի են արդյո՞ք սեքսուալ հարաբերությունները հղիության վերջին շրջանում: Մարդկանց մոտ կա երկու կարծիք` «ոչ, ոչ մի դեպքում, դուք կարող եք վնասել փոքրիկին և նպաստել վիժմանը» և «դա հեշտ և հաճելի միջոց է ծննդաբերությունը սկսելու համար, հատկապես, եթե դուք արդեն անհամբեր դրան եք սպասում»: Որն է՞ ճիշտը:

 

Գիտնականների հետոզոտությունները վկայում են այն մասին, որ սեքսուալ ակտիվությունը հղիության վերջին շրջանում չի կարող նպաստել վաղաժամ ծննդաբերության, ծայրահեղ դեպքում հակառակը` կարող է ուշացնել ծննդաբերությունը:

 

Սակայն սահմանափակումներ, իհարկե, կան:

 

Սեքսը ցանկալի չէ, եթե

 

  • Ամուսիններից մեկը սեռական ուղիների վարակներ կամ հիվանդություններ ունի
  • Գոյություն ունի հղիության ընդհատման վտանգ
  • Եղել են  վիժման դեպքեր
  • Կնոջ մոտ եղել է վաղաժամ ծննդաբերություն
  • Նկատվում են  պտղաջրեր
  • Ընկերքի ցածր ամրացում կամ առաջ ընկած դիրք
  • Բազմապտուղ հղիություն

 

Եթե չկան հակացուցումներ, ապա սեռական հարաբերությունները չեն վնասում: Առաջինը` փոքրիկը մոր արգանդում պաշտպանված է պտղաջրերով, հոգեբանորեն նա չի կարող վիրավորվել ձեզանից, սակայն ուշադիր ընտրեք դիրքերը, քանի որ ցանկալի չէ ճնշում գործադրել հղի կնոջ փորի վրա: Թույլատրելի են «գդալներ» և նստած դիրքերը: Ցանկության դեպքում դուք կարող եք բազմաթիվ կոմբինացիաներ գտնել համացանցում: Կարևորը, որ կինը իրեն հարմարավետ զգա:

 

Բացի այդ տղամարդու սերմնահեղուկը դրական է ազդում կնոջ օրգանիզմի վրա, քանի որ այն պարունակում է հորմոններ, որոնք մեղմացնում են արգանդի վզիկը և ավելի էլաստիկ սարքում այն, նման կերպ նվազեցնելով վնասվածքների ռիսկը ծննդաբերության ժամանակ:

 

Եթե դուք, միևնույն է, անհանգստանում եք, խորհրդակցեք բժշկի հետ: Ի վերջո, կնոջ համար կարևոր է ոչ միայն սեքսուալ հարաբերությունները (որոշ կանայք հղիության երրորդ եռամսյակում սեքսով զբաղվելու ցանկություն չեն ունենում), այլ նաև սիրո զգացմունքը, որը ապագա հայրիկը նվիրում է կնոջը և փոքրիկին:

Սկզբնաղբյուր. http://www.xnet.am
Լուսանկարը. http://medivuo.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ